ՎՖՍ գլոբալի մասին

Մեր մասին

Ո՞վ ենք մենք?

Կանադայի կառավարության կողմից շնորհված պայմանագրով ՎՖՍ Գլոբալը կտրամադրի Կանադական վիզաների դիմում-հայտերի օժանդակության ծառայություններ՝ Կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնների ցանցի միջոցով։

Կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնների այս Գլոբալ ցանցը դիմումատուներին կտրամադրի գնալով ավելի լայն մուտք և կկատարելագործի վարչական ծառայությունները`կիրառելով ծառայությունների մատուցման հետևողական մոտեցում, որը կաջակցի նաև կենսաչափական տվյալների գրանցմանը:

Կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնը բացառիկ ծառայություններ է տրամադրում Կանադայի կառավարությանը և լիազորված է դիմում-հայտեր ընդունել ժամանակավոր կացության բոլոր կատեգորիաներից (Ժամանակավոր կացության մուտքի արտոնագիր, ուսանողական թույլտվություն և աշխատանքային թույլտվություն) և ճամփորդական փաստաթղթերի դիմումներ Հայաստանում Կանադայի մշտական բնակիչներից:

Կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնը լիազորված է տրամադրել վարչական օժանդակության ծառայություններ, ինչպիսիք են ձեր ամրագրման օրն ու ժամը նշանակելը, վիզայի դիմումներն ընդունելը, կենսաչափական տվյալներ գրանցելը և անձնագրերը դիմումատուներին վերադարձնելը որոշումների կնքված ծրարներում:

Վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնը տրամադրում է միայն ընդհանուր տեղեկություններ և վարչական ծառայություններ, որոնք առնչվում են ժամանակավոր կացության դիմումներին, ներառյալ ուսանողական և աշխատանքային թույլտվության, ինչպես նաև ճամփորդական փաստաթղթեր՝ Կանադայի մշտական բնակիչների համար: Վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոններն իրավասու չեն տրամադրել տեղեկություններ կամ պատասխանել հարցումների մշտական բնակության դիմումների և Կանադայի հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ: Այն ներառում է Արագ Մուտք որակավորված իմիգրանտների համար, աջակցություն առցանց դիմելու համար, Կանադայի քաղաքացիություն և ցանկացած մասնավոր տեղեկություն վիզայի դիմում-հայտերի ձևերի, կից ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ կամ ցանկացած խորհուրդ վիզայի համար դիմելու գործընթացի մասին: Այս ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության կայքը Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության մարմին (IRCC)’s website:

Վիզա տրամադրելու կամ մերժելու մասին որոշումը կայացվում է միմիայն ԿՆՓՔ ներգաղթի պատասխանատուների կողմից՝ Կանադայի ներգաղթի վիզայի քաղաքականություններին և ուղենիշներին համապատասխան: Խնդրում ենք նկատի ունենալ, որ ՎՖՍ Գլոբալը, ներառյալ ԿՎԴԸԿ-ը, գործակալ չէ և ոչ էլ Կանադայի կառավարության ներկայացուցիչ: ԿՎԴԸԿ-ը որևիցէ դեր կամ ազդեցություն չունի դիմում-հայտի արդյունքի վրա և չի առաջարկում որևէ խորհուրդ գնահատման վերաբերյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել՝ vfsglobal.com

Նախազգուշացում ներգաղթին առնչվող խարդախության վերաբերյալ Immigration Fraud Warning!

Զգուշացե՛ք աշխատանքի խարդախ առաջարկություններից։ Առավել մանրամասն տեղեկությունների համար՝ սեղմել այստեղ, click here.

Ո՞վ է որոշում ինձ վիզա տալ, թե չտալ?

Ձեր վիզայի դիմումը մշակվում է Կանադայի կառավարության կողմից, որը կայացնում է ձեր վիզայի դիմում-հայտի վերաբերյալ բոլոր որոշումները: ՎՖՍ Գլոբալը և նրա աշխատակիցները որևէ դեր չեն խաղում կամ չեն ազդում ձեր վիզայի դիմում-հայտի արդյունքի վրա: ՎՖՍ Գլոբալը կարող է միայն ծառայություններ մատուցել՝ ապահովելու, որ ձեր վիզայի դիմում-հայտը ճիշտ լրացվի և հանձնվի:

Վիզա կենտրոնում առաջարկվող ծառայությունների վճարներ

Ծառայության վճար (յուրաքանչյուր դիմումատուի համար)Գումարը կանադական դոլարով (ԱԱՀ-ն ներառյալ)Գումարը հայկական դրամով (ԱԱՀ-ն ներառյալ)

Մի ուղղությամբ սուրհանդակային ծառայություն (մեկ փաթեթը) (միայն ՀՀ տարածքում)

$13.373,750.00

Պատճենահանում

$0.2350.00

Տպում

$0.47150.00

Կարճ հաղորդագրություն

$3.00850.00