Հաճախ տրվող հարցեր
Հաճախ տրվող հարցեր
Վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոն
Ի՞նչ է վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնը (Կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնը)
Կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնները ստեղծվել են հաճախորդներին ադմինիստրատիվ օժանդակություն ցուցաբերու համար, որպեսզի ժամանակավոր կացության բոլոր կատեգորիաների (Ժամանակավոր կացության մուտքի արտոնագիր, ուսանողական և աշխատանքային թույլտվություն) և ճամփորդական փաստաթղթերի դիմում-հայտերը հաջողությամբ հանձնվեն Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության գրասենյակներ ամբողջ աշխարհում:
Ո՞վ է Կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնի կապալառուն Հայաստանում։
ՎՖՍ Գլոբալը այն մասնավոր ընկերությունն է, որը լիազորված է Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության մարմնի կողմից Կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնը Հայաստանում վարելու համար։
Կարո՞ղ եմ ամրագրել արտահերթ հանդիպման օր և ժամ։
Կենսաչափական տվյալների հանձնման նպատակով արտահերթ հանդիպում ամրագրելու համար՝ անհրաժեշտ են հետևյալ չափանիշները՝
- Կանադայում բնակվող անմիջական ընտանիքի անդամի մահը
- Կանադայում բնակվող ծանր հիվանդ անմիջական ընտանիքի անդամը
Անմիջական ընտանիքի անդամ է համարվում՝
ամուսինը կամ չգրանցված ամուսնությունը
խնամառու երեխա
խնամառու երեխայի խնամառու երեխա
ծնող կամ խորթ ծնող
խնամակալ կամ դաստիարակ
Կենսաչափական տվյալների հավաքագրման նպատակով արտահերթ հանդիպումների համար դիմող անձինք պետք է ներկայացնեն արտակարգ իրավիճակի ապացույց (հետևյալներից որևէ մեկը)՝
- Մահվան/բժշկական վկայական
- Նամակ բժշկական աշխատակցի/ստորաբաժանման կողմից
- Նամակ թաղման բյուրոյի կողմից։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ վիզա կենտրոնը կհայտնի ԿՆՓՔ-ին բոլոր այն դիմորդների մասին, ովքեր չեն ներկայացնում արտակարգ իրավիճակի մասին ապացույցը՝ արտահերթ հանդիպման ժամանակ: ԿՆՓՔ-ն կարող է սա հաշվի առնել դիմումը վերանայելիս:
Արտահերթ կենսաչափական տվյալների հավաքագրումը չի ազդում ԿՆՓՔ-ի կողմից դիմումի մշակման ժամկետի կամ արդյունքի վրա:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ արտահերթ կենսաչափական հանդիպումները չեն կարող նշանակվել առցանց համակարգի միջոցով: Արտահերթ կենսաչափական հանդիպում նշանակելու համար խնդրում ենք կապվել զանգերի կենտրոն կամ անձամբ այցելել վիզա կենտրոն:
Սեղմեք այստեղ՝ հանդիպման օր և ժամ նշանակելու համար։
Դիմումի գործընթացը
Ո՞րտեղ կարող եմ հանձնել իմ վիզայի դիմում-հայտը։
Դիմորդներն այլևս չեն կարող թղթային ձևաչափով կամ փոստով ժամանակավոր բնակության դիմում ներկայացնել վիզա կենտրոնում՝ որոշ բացառություններով։ Բացառություններին ծանոթանալու համար, այցելեք հետևյալ կայքը։ Դիմում-հայտերը կարելի է հանձնել առցանց, օգտվելով ԿՆՓՔ-ի առցանց դիմումների համակարգից (E-Apps)։
Կարո՞ղ է որևէ այլ անձ հանձնել դիմում-հայտը իմ անունից ։
Դուք կարող եք նշանակել ներկայացուցիչ ձեր դիմում-հայտը ձեր անունից հանձնելու համար։ Դրա համար խնդրում ենք լրացնել Ներկայացուցչի օգտագործում [IMM 5476] ձևը և/կամ ՎՖՍ Գլոբալի Համաձայնությանը ձևը, որը ներկայացուցչին լիազորում է ձեր անունից հանձնել կամ հետ վերցնել դիմում-հայտի փաթեթը/որոշման ծրարը։
Արդյո՞ք ամեն անգամ դիմելիս, պետք է անձամբ ներկայանամ մատնահետքերս հանձնելու և լուսանկարվելու համար։
Եթե հանձնում եք դիմում-հայտ ժամանակավոր կացության, ուսանողական և/կամ աշխատանքային վիզայի համար և ձեր կենսաչափական տվյալները պահանջվում են՝ դուք կարող եք ձեր կենսաչափական տվյալները տալ միայն ամեն 10 տարին մեկ։
Եթե հանձնում եք մշտական կացության դիմում-հայտ և ձեր կենսաչափական տվյալները պահանջվում են, դուք պետք է ձեր կենսաչափական տվյալները հանձնեք ամեն անգամ դիմելիս։
Սեղմել այստեղ, պարզելու համար, թե արդյոք ձեզանից պահանջվում է հանձնել կենսաչափական տվյալներ: http://www.cic.gc.ca/english/visit/biometrics.asp.
Կենսաչափական տվյալների հանձնումից հետո իմ մատնահետքերը ո՞րքան ժամանակ վավեր կլինեն։
2018 թ. հուլիսի 31-ից հանձնված կենսաչափական տվյալները վավեր կլինեն տասը տարի։ Եթե ձեր կենսաչափական տվյալները հանձնել եք անցյալում, դրանք վավեր կլինեն տասը տարի սկսած հանձման ժամանակից։ Ձեր վիզայի կամ թույլտվության վավերությունը չի կարող գերազանցել ձեր կենսաչափական տվյալների վավերությունը։ Մշտական կացության դիմումատուները կենսաչափական տվյալներ պետք է հանձնեն ամեն անգամ դիմելիս։
Ձեր մատնահետքերը մշտապես կջնջվեն նաև այն դեպքում, եթե ձեզ շնորհվի Կանադայի քաղաքացիություն այդ 10 տարվա ժամանակաշրջանում։
Արդյո՞ք կենսաչափական տվյալներ պետք է հանձնեմ վիզայի դիմում-հայտի համար։
Սեղմել այստեղ, պարզելու համար, թե արդյոք ձեզանից պահանջվում է հանձնել կենսաչափական տվյալներ: http://www.cic.gc.ca/english/visit/biometrics.asp.
Արդյո՞ք պետք է ամրագրում կատարել Կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնում կենսաչափական տվյալներ հանձնելու համար։
Սկսած 2018 թ. նոյեմբերի 2-ից կենսաչափական տվյալների հանձնման համար նախապես ամրագրված հանդիպումը Հայաստանում Կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնում պարտադիր է։
Սեղմել այստեղ, պարզելու համար, թե արդյոք ձեզանից պահանջվում է հանձնել կենսաչափական տվյալներ: http://www.cic.gc.ca/english/visit/biometrics.asp
Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն հանդիպման օր և ժամ ամրագրելու նպատակով ՎՖՍ Գլոբալը վերցնում է Դիմումատուի անձնական տվյալներ։ Այս առումով դիմումատուից պահանջվում է համաձայնության ձևաթուղթ։
Ինչպե՞ս պետք է իմ դիմում-հայտի համար վճարեմ Կանադայի կառավարության տուրքը։
Կանադայի կառավարության տուրքը կարելի է վճարել առցանց՝ ԿՆՓՔ-ի վեբկայքի միջոցով, օգտագործելով կրեդիտ քարտ կամ դեբիտ քարտ կանադական որևէ բանկից, օգտվելով INTERAC® Online-ից և գրանցվելով առցանց բանկային գործարքների համար ձեր բանկի վեբկայքի միջոցով։ Կանադայի կառավարության տուրքն առցանց վճարելու համար, խնդրում ենք սեղմել այստեղ։
Ինչպե՞ս կարելի է վճարել Կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնի ծառայության վճարները։
Կանադայի վիզայի դիմումների կենտրոնի վճարման հրահանգները կարող եք գտնել Ծառայությունների վճարներ էջում։
Ի՞նչ կլինի իմ դիմում-հայտը հանձնելուց հետո։
Ձեր դիմում-հայտը վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնում հանձնելուց հետո՝ կենտրոնի անձնակազմը կանցկացնի ամբողջականության ստուգում՝ ելնելով ԿՆՓՔ պահանջներից, որից հետո ձեր դիմում-հայտը ձեր անունից կհանձնի հաջորդ աշխատանքային օրը։
Ձեր դիմումի վերաբերյալ որոշման կայացումից հետո` վիզաների գրասենյակը այնուհետև կվերադարձնի ձեր անձնագիրը վիզայի կենտրոն, որը ձեզ այդ մասին կտեղեկացնի հաղորդակցության ձեր նախընտրած եղանակով։ Որոշման ծրարի ստացման պատրաստ լինելու մասին տեղեկությունը կտրամադրվի նաև դիմումներին հետևելու առցանց համակարգով։ Ձեր որոշման ծրարը այնուհետև կվերադարձվի ձեզ՝ վերադարձի ձեր նախընտրած եղանակով։
Ի՞նչ տեսակի վիզա է պահանջվում ինձ համար։
Ձեզ համար պահանջվող վիզայի տեսակը կախված է Կանադա ճամփորդելու ձեր նպատակից։ Վիզաների տեսակների մասին առավել մանրամասն իմանալու համար խնդրում ենք ծանոթանալ Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության վեբկայքում զետեղված ծավալուն տեղեկություններին։
Ինչպե՞ս կարող եմ հետևել իմ հանձնած փաստաթղթի կարգավիճակին։
Ձեր փաթեթի կարգավիճակին կարելի է հեշտությամբ հետևել, սեղմելով «Հետևել դիմումի ընթացքին»։
Ինչպե՞ս կարող եմ հետ վերցնել իմ անձնագիրը։
Ձեր անձնագիրը հետ վերցնելու համար կարող եք՝
1. Վերցնել անձնագիրն անձամբ՝ Կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնից, կամ՝
2. Սուրհանդակային ծառայության միջոցով։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերոհիշյալ ծառայությունների համար գործում է Ծառայության վճար։ Սուրհանդակային վճարները, այդպիսիք լինելու դեպքում, առանձին են Ծառայության վճարից, որը կիրառվում է Անձնագրի փոխանցման ծառայությունների համար։ Մանրամասներին կարելի է տեղեկանալ Ծառայությունների վճարներ էջից։
Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում իմ անձնագիրը հետ վերցնելու համար։
Եթե ձեր անձնագիրը դուք անձամբ եք հետ վերցնում, ձեզ հետ պետք է բերեք
1. Ձեր անձնագրի կնքված կենսագրական էջի պատճենը
2. վիզա կենտրոնի կողմից տրված ստացականի բնօրինակը
3. Անձը հաստատող որևէ փաստաթուղթ
Ինչքա՞ն կտևի դիմումի գործընթացը։
Դիմումների մշակման վերջին ժամկետների մասին տեղեկանալու համար, խնդրում ենք այցելել ԿՆՓՔ վեբկայքը։
Արդյո՞ք ինձնից կպահանջվի հարցազրույցի ներկայանալ Վիզաների գրասենյակում։
Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության մարմինը կարող է պահանջել, որ դուք հարցազրույցի ներկայանաք Վիզաների գրասենյակում։ Վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնը կկապվի ձեզ հետ կամ ձեզ հետ ուղղակիորեն կարող է կապվել Վիզաների գրասենյակը, միաժամանակ դուք այդ մասին ծանուցում կստանաք փաթեթներին հետևելու առցանց համակարգով։
Ո՞ւմ հետ կարող եմ կապվել լրացուցիչ տեղեկությունների համար։
Դուք կարող եք կապվել Զանգերի կենտրոնի հետ, որը վարում է Վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնը կամ այցելել Կանադայի Ներգաղթի, Փախստականների և Քաղաքացիության վեբկյաքը:
Ի՞նչ լրացուցիչ ծառայություններ կան, որոնցից կարող եմ օգտվել։
Վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնը տրամադրում է լրացուցիչ տարբեր ծառայություններ ձեր հարմարության և դիմումի հանձնումը հեշտացնելու համար, ինչպիսիք են պատճենահանումը, սուրհանդակային ծառայությունը, տվյալների մուտքագրման օգնություն (ձևաթղթերի լրացման օժանդակություն) և այլն։ Բոլոր մանրամասներին և վճարներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել «Լրացուցիչ ծառայություններ» էջը։
Ես պլանավորում եմ մեկնել Կանադա վեց ամսից պակաս ժամանակով ուսանելու համար, սակայն հնարավոր է, որ ցանկանամ երկարաձգել իմ ուսումը։ Ի՞նչ տեսակի դիմում-հայտ պետք է ներկայացնեմ։
Խնդրում ենք այցելել՝ https://www.canada.ca/en/immigration-refugees-citizenship/services/study-canada/study-permit/eligibility.html
Փաստաթղթեր
Ի՞նչ փաստաթղթեր են ինձ անհրաժեշտ իմ վիզայի դիմում-հայտի համար։
Պահանջվող փաստաթղթերը կախված են Կանադա մեկնելու ձեր նպատակից։ Խնդրում ենք նայել Վիզաների տեսակներ բաժինը և հետևել այնտեղ տրված համապատասխան հղումներին կամ այցելել Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության վեբկայքը։
Արդյո՞ք Վիզաների գրասենյակը կարող է ինձանից լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ պահանջել։
Այո, Վիզաների գրասենյակը ձեզանից կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր հանձնել։ Նոր տեղեկությունները կտեղադրվեն դիմում-հայտերին հետևելու առցանց համակարգում, դրա հետ մեկտեղ ձեզ կուղարկվի էլ-նամակ՝ ապահովելու, որ ստանաք ցուցումները։ Այնուհետև ձեզ կխնդրեն լրացուցիչ փաստաթղթերը հանձնել Վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոն, որից հետո կենտրոնն այդ փաստաթղթերը ձեր անունից կհանձնի Վիզաների գրասենյակ։
Ես ցանկանում եմ մեկնել Կանադա՝ ուսանելու համար։ Ի՞նչ ֆինանսավորման պահանջներ կան։
Ուսանողների համար ֆինանսավորման պահանջները կախված են, ի թիվս այլ գործոնների, Կանադայում ձեր կացության տևողության ձեր մտադրությունից։ Խորհուրդ ենք տալիս այցելել Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության վեբկայք՝ վերջին տեղեկություններն իմանալու և ապահովելու, որ ձեր փաստաթղթերը բավարարեն այդ չափանիշները, երբ ձեր դիմում-հայտը հանձնեք վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոն։
Եթե դուք ուսանող եք և գնալու եք Քվեբեկի նահանգ, դուք պետք է տեղեկությունների ծանոթանաք նաև հետևյալ կայքում՝ Իմիգրացիա - Քվեբեկի կայք:
Վիզա կենտրոնում առաջարկվող ծառայությունների վճարներ
| Ծառայության վճար (յուրաքանչյուր դիմումատուի համար) | Գումարը կանադական դոլարով (ԱԱՀ-ն ներառյալ) | Գումարը հայկական դրամով (ԱԱՀ-ն ներառյալ) |
|---|---|---|
Մի ուղղությամբ սուրհանդակային ծառայություն (մեկ փաթեթը) (միայն ՀՀ տարածքում) | $13.37 | 3,750.00 |
Պատճենահանում | $0.23 | 50.00 |
Տպում | $0.47 | 150.00 |
Կարճ հաղորդագրություն | $3.00 | 850.00 |