Զգուշացեք աշխատանքի խարդախ առաջարկություններից
Աշխատանքի ընդունման / զբաղվածության խարդախ առաջարկներ
ՎՖՍ Գլոբալին հայտնի է դարձել, որ անհատներ, ովքեր կեղծորեն ներկայանալով որպես ՎՖՍ Գլոբալի գործակալներ կամ ներկայացուցիչներ, մոտեցել են մարդկանց՝ խարդախ/շինծու աշխատանքային հնարավորություններ առաջարկելու, նպատակ ունենալով գողանալ անձնական տվյալներ կամ մարդկանցից փող կորզել: Մենք հորդորում ենք ձեզ հանդես բերել զգուշություն և ողջամտություն, երբ ստանում եք աշխատանքի ցանկացած այնպիսի առաջարկություն, որի համար պահանջվում է որևէ վճար/փող կամ տրվում են խոստումներ աշխատանքային վիզայի համար՝ փողի դիմաց: Նշված առաջարկները միանգամայն կեղծ են և անօրինական: ՎՖՍ Գլոբալը Աշխատանքի ընդունման գործակալություն չէ և չի առաջարկում աշխատանքի ընդունման ծառայություններ: Խաբեբաները գործում են հիմնականում ինտերնետի, էլ-փոստի, հեռախոսի և այլ միջոցներով: Մենք զգուշացնում ենք մարդկանց զգուշանալ նման խաբեություններից:
Հայտնում ենք ի գիտություն ձեզ, որ ՎՖՍ Գլոբալը վիզաների մշակման ընկերություն է, և որ մենք աշխատում ենք միայն կառավարական ու դիվանագիտական ներկայացուցչությունների հետ`վիզաների դիմում-հայտերի մշակման նրանց վարչական պահանջները բավարարելու համար: Ո՛չ ՎՖՍ Գլոբալը, ո՛չ նրա ներկայացուցիչները ոչ մի դեպքում անհատներից չեն պահանջի դրամ վճարել՝ գայթակղելու նրանց աշխատանքային հնարավորություններով ՎՖՍ Գլոբալում կամ դրանից դուրս: Եթե ստանում եք որևէ առաջարկ, որը ներկայացվում է որպես ՎՖՍ Գլոբալի առաջարկ, որի համար դրամ են պահանջում, ապա այսօրինակ առաջարկությունները կեղծ են:
Աշխատանքի ընդունման խարդախության նախազգուշական նշաններ: Ստորև ներկայացված են աշխատանքի ընդունման խարդախության մի քանի օրինակներ, որոնք խախտում են ՎՖՍ Գլոբալի գործընթացներն ու էթիկական գործելակերպերը.
Էլ-նամակն ուղարկված չէ պաշտոնական ՎՖՍ Գլոբալի էլեկտրոնային փոստի հասցեից, այլ ազատ էլեկտրոնային փոստի որևէ ծառայության միջոցով, ինչպիսիք են Hotmail, Gmail, Outlook, Yahoo և այլն: Հնարավոր է նաև, որ էլ-նամակն ուղարկվի կեղծ էլ-փոստի հասցեից.
Ձեզանից խնդրում են ներկայացնել մասնավոր կամ գաղտնի տեղեկություններ.
Ձեզ հետ ուզում են հարցազրույց անցկացնել հեռախոսով կամ ակնթարթային հաղորդագրությունների տիպի ծրագրով.
Ձեզանից պահանջում են վճարել տուրքեր/դրամ.
Ձեզ խնդրում են լրացնել աշխատանքի ընդունման կեղծ փաստաթղթեր, ինչպիսիք են դիմումի կամ աշխատանքային վիզայի ձևեր, (ՎՖՍ Գլոբալի անունը և ֆիրմային նշանը կարող են լինել կեղծված/հորինված և առանց լիազորության՝ ներկայացված փաստաթղթերի վրա).
Պնդում հրատապ լինելու մասին.
Դրամ կպահանջեն Աշխատանքային մոտքի արտոնագիրների, վիզայի դիմում-հայտերի կամ մշակման համար և այլն:
Նման գործողությունները, ըստ երևույթին, նպատակ են հետապնդում դրամ շորթել կամ անձնական տվյալներ ստանալ տուժածներից:Այս անհատների գործողություններն առաջացնում են քրեական և քաղաքացիական պատասխանատվություն: Չնայած ՎֆՍ Գլոբալը լրջորեն է վերաբերվում այսօրինակ խնդրին և իրավունք է վերապահում կապվել իրավապահ մարմինների հետ՝ այսպիսի անօրինական գործողությունների հետաքննության և հետապնդման համար, հաճախ այդ մարդկանց հայտնաբերումն ու հետապնդումը հեշտ չէ:
Հետևաբար, եթե ստանում եք առաջարկ՝ գրավոր կամ բանավոր, հարցազրույցի կամ աշխատանքի ընդունվելու վերաբերյալ, որը ձեր կարծիքով կեղծ է կամ կասկածելի կամ կարող է լինել կեղծ կամ կասկածելի, խնդրում ենք անտեսել դրանք: Այդ մասին կարող եք նաև ճշտում անել ՎՖՍ Գլոբալում՝ [email protected]
Եթե ձեզ հայտնի է դառնում խարդախության հանցագործության կատարման մասին, մենք խրախուսում ենք անհապաղ կապվել ձեր տեղական ոստիկանության և/կամ որևէ իրավասու մարմնի հետ, ինչպես նաև տեղեկացնել մեզ՝ հայտնելով խարդախության մասին հետևյալ հասցեով՝ [email protected]
ՎՖՍ Գլոբալը ոչ մի պարագայում պատասխանատվություն չի կրում կամ պատասխանատու չէ այդ չլիազորված անձանց և/կամ նրանց գործողությունների արդյունքում առաջացած որևէ կորստի, վնասի, ծախսերի կամ անհարմարության համար:
Վիզա կենտրոնում առաջարկվող ծառայությունների վճարներ
| Ծառայության վճար (յուրաքանչյուր դիմումատուի համար) | Գումարը կանադական դոլարով (ԱԱՀ-ն ներառյալ) | Գումարը հայկական դրամով (ԱԱՀ-ն ներառյալ) |
|---|---|---|
Մի ուղղությամբ սուրհանդակային ծառայություն (մեկ փաթեթը) (միայն ՀՀ տարածքում) | $13.37 | 3,750.00 |
Պատճենահանում | $0.23 | 50.00 |
Տպում | $0.47 | 150.00 |
Կարճ հաղորդագրություն | $3.00 | 850.00 |