Կատարել ամրագրում

Ընտրեք հետևյալ տարբերակներից՝ ձեր ամրագրումը կատարելու համար։

Խնդրում ենք սեղմել այստեղ օր և ժամ նշանակելու համար։ Հղումը ձեզ կուղղորդի ամրագրման նշանակման կայք , որը ձեզ հնարավորություն կտա՝

• Նշանակել օր և ժամ

• Փոփոխել օրը և ժամը

• Չեղարկել հանդիպումը

Անհրաժեշտ է հետևել էջի վրա նշված ցուցումներին՝ ձեր անձնական մուտքի տվյալները ստեղծելու և օր ու ժամ նշանակելու համար:

Ի գիտություն՝

• ՎՖՍ Գլոբալը դիմումատուից անձնական տվյալներ վերցնում է բացառապես օր և ժամ նշանակելու նպատակով: Էլ-փոստերում, առցանց զրուցարանում, SMS-ում կամ ոչ անվտանգ այլ էլեկտրոնային հաղորդակցություններում մի ներառեք որևէ անձնական տվյալ՝ բացի այն տեղեկությունից, որը պահանջվում է օր և ժամ նշանակելու համակարգում: Ձեզանից կպահանջվի լրացնել անձնական տվյալների հավաքագրման համաձայնության ձև:

• Ամրագրման նամակում կնշվեն հանդիպման ամսաթվի, ժամի և վայրի մանրամասներ և այլ համապատասխան տեղեկություններ:

• Դուք պետք է ներկայանաք Կանադական վիզաների դիմում-հայտերի կենտրոն նշանակված ժամից 15 րոպե առաջ:

Սեղմեք այստեղ՝ Կանադական վիզաների դիմում-հայտերի կենտրոնի անվտանգության կանոնակարգին ծանոթանալու համար։

Պարզեք, թե արդյոք անհրաժեշտ է ամրագրել հանդիպում այցելությունից առաջ

Ի՞նչ եք ուզում անել վիզա կենտրոնում կենսաչափական տվյալների հանձնման հետ կապված։

Canada-Biometrics1.png

Երբեք չե՞ք հանձնել ձեր կենսաչափական տվյալները։

Իմացեք, թե արդյոք անհրաժեշտ է այստեղ

Canada-Biometrics2.png

Դուք նախկինում կենսաչափական տվյալներ ե՞ք հանձնել

Ստուգեք, թե արդյոք ձեր կենսաչափական տվյալները դեռևս վավեր են այստեղ

Canada-Biometrics3.png

Ստացե՞լ եք կենսաչափական հրահանգների նամակ (BIL) և չգիտե՞ք՝ ուր գնալ։

Ստուգեք, թե որ վիզա կենտրոնն է ձեզ ամենամոտը այստեղ

ՎՖՍ Գլոբալում կենսաչափական տվյալների հանձնման համար ամրագրումն անվճար ծառայություն է: Խուսափեք այն անձանցից, ովքեր կարող են վճար պահանջել դրա համար:

Կենսաչափական տվյալների հանձնման նպատակով, խնդրում ենք կատարել միայն մեկ ամրագրում։ Եթե դուք չեք կարող ներկայանալ ամրագրման օրը կամ ցանկանում եք կատարել ամրագրում այլ կենտրոնում, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում չեղարկել սկզբնական կատարված ամրագրումը։

Սկսած 2018 թ.-ի նոյեմբերի 2-ից՝ Հայաստանում Կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնում կենսաչափական տվյալների հանձնման համար նախօրոք ամրագրումը պարտադիր է։

Պարզեք, թե արդյոք ձեր դեպքում անհրաժեշտ է կենսաչափական տվյալներ հանձնել, այցելելով՝  http://www.cic.gc.ca/english/visit/biometrics.asp.


Անձնական տվյալներ

ՎՖՍ Գլոբալը դիմումատուից Անձնական տվյալներ վերցնում է բացառապես օր և ժամ նշանակելու նպատակով: Էլ-փոստերում, առցանց զրուցարանում, SMS-ում կամ ոչ անվտանգ էլեկտրոնային այլ հաղորդակցություններում մի ներառեք որևէ անձնական տվյալներ՝ բացի այն տեղեկությունից, որը պահանջվում է օր և ժամ նշանակելու համակարգում: Այս առումով դիմորդից պահանջվում է անձնական տվյալների հավաքագրման համաձայնության ձև:


Արտահերթ հանդիպման ամրագրում

Կենսաչափական տվյալների հանձնման նպատակով արտահերթ հանդիպում ամրագրելու համար անհրաժեշտ են հետևյալ չափանիշները՝

  • Կանադայում բնակվող անմիջական ընտանիքի անդամի մահը

  • Կանադայում բնակվող անմիջական ընտանիքի անդամի ծայրահեղ ծանր առողջական վիճակը։

Անմիջական ընտանիքի անդամ է համարվում՝

  • ամուսինը կամ չգրանցված ամուսնությունը

  • խնամառու երեխա

  • խնամառու երեխայի խնամառու երեխա

  • ծնող կամ խորթ ծնող

  • խնամակալ կամ դաստիարակ

Կենսաչափական տվյալների հանձնման նպատակով արտահերթ հանդիպման համար դիմող անձինք պետք է ներկայացնեն արտակարգ իրավիճակի հետևյալ ապացույցներից որևէ մեկը՝

- Մահվան/բժշկական վկայական

- Նամակ բուժ․հաստատության աշխատակցի/ստորաբաժանման կողմից

- Նամակ թաղման բյուրոյի կողմից։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ վիզա կենտրոնը կհայտնի ԿՆՓՔ-ին բոլոր այն դիմորդների մասին, ովքեր չեն ներկայացնում արտակարգ իրավիճակի մասին ապացույցը՝ արտահերթ հանդիպման ժամանակ: ԿՆՓՔ-ն կարող է սա հաշվի առնել դիմումը վերանայելիս:

Արտահերթ կենսաչափական տվյալների հանձնումը չի ազդում ԿՆՓՔ-ի կողմից դիմումի մշակման ժամկետի կամ արդյունքի վրա:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ արտահերթ կենսաչափական հանդիպումները չեն կարող նշանակվել առցանց համակարգի միջոցով: Արտահերթ կենսաչափական հանդիպում նշանակելու համար խնդրում ենք կապվել զանգերի կենտրոն կամ անձամբ այցելել վիզա կենտրոն:

Վիզա կենտրոնում առաջարկվող ծառայությունների վճարներ

Ծառայության վճար (յուրաքանչյուր դիմումատուի համար)Գումարը կանադական դոլարով (ԱԱՀ-ն ներառյալ)Գումարը հայկական դրամով (ԱԱՀ-ն ներառյալ)

Մի ուղղությամբ սուրհանդակային ծառայություն (մեկ փաթեթը) (միայն ՀՀ տարածքում)

$13.373,750.00

Պատճենահանում

$0.2350.00

Տպում

$0.47150.00

Կարճ հաղորդագրություն

$3.00850.00