Ծառայությունների վճարներ

Ծառայությունների վճարներ

Ծառայության վճարները ուժի մեջ են մտնում 2026 թվականի մայիսի 1-ից

Եթե Կանադայի վիզայի դիմումի շրջանակներում ​​Ձեզանից պահանջվում է հանձնել կենսաչափական տվյալներ, Դուք պետք է կատարեք դրա համար նախատեսված վճարումը Կանադայի կառավարությանը: Կենսաչափական տվյալների վճարը ներառում է`

  • Մատնահետքերի և թվային լուսանկարի հավաքագրում

  • Ձեր փաստաթղթերի փոխանցումը ԿՆՓՔ-ի և այն վիզա կենտրոնի միջև, որտեղ հանձնել եք Ձեր կենսաչափական տվյալները։

Սա նշանակում է, որ Դուք կունենաք մեկ փաթեթի փոխանցման ծառայություն անվճար՝ այն նույն վիզա կենտրոնում, որտեղ հանձնել եք Ձեր կենսաչափական տվյալները ընթացիկ դիմումի շրջանակներում: Այս ծառայությունը կներառի Ձեր փաստաթղթերի ուղարկումը վիզա կենտրոնից դեպի ԿՆՓՔ գրասենյակ և հակառակ ուղղությամբ։

Բացառություններ․ Խնդրում ենք ուշադիր կարդալ ներքոնշյալը՝ տեսնելու, թե արդյոք դրանք վերաբերում են Ձեզ։

  1. Եթե Դուք արդեն օգտվել եք Ձեր մեկ անվճար փաթեթի փոխանցման ծառայությունից, ապա ԿՆՓՔ-ին լրացուցիչ փաստաթղթեր ուղարկելու համար անհրաժեշտ է վիզա կենտրոնում վճարել փաթեթի փոխանցման ծառայության վճարը։

  2. Եթե հանձնել եք Ձեր կենսաչափական տվյալները մեկ վիզա կենտրոնում և ցանկանում եք փոխանցել փաստաթղթերը ԿՆՓՔ-ին մեկ այլ վիզա կենտրոնի միջոցով, ապա Դուք պետք է վճարեք փաթեթի փոխանցման ծառայության վճարը:

  3. Եթե Ձեզ անհրաժեշտ չէ տրամադրել կենսաչափական տվյալներ, ապա Ձեր փաստաթղթերը ԿՆՓՔ գրասենյակ ուղարկելու համար պետք է վիզա կենտրոնում վճարել փաթեթի փոխանցման ծառայության վճարը։

Տրանզիտային վիզաներ

Եթե ​​Դուք ուղևորվում եք այլ երկիր, սակայն պետք է անցնեք Կանադայի տարածքով, հնարավոր է անհրաժեշտ լինի դիմել տրանզիտային վիզայի համար և տրամադրել կենսաչափական տվյալներ: Այնուամենայնիվ, Դուք պարտավոր չեք լինի կատարել Կանադայի կառավարության կենսաչափական տվյալների վճարը: Հետևաբար հարկավոր կլինի վիզա կենտրոնում վճարել փաթեթի փոխանցման ծառայության վճարը՝ ուղարկելու Ձեր փաստաթղթերը ԿՆՓՔ գրասենյակ։

ԱՄՆ ճամփորդելու նպատակով հնարավոր է Ձեզ պետք չլինի Կանադայի տրանզիտային վիզա: Տրանզիտային վիզաների և դրանց համար դիմելու անհրաժեշտությանն ու պայմաններին ծանոթանալու համար այցելեք՝ ԿՆՓՔ - Կանադայի Տրանզիտային վիզա:

Թղթային դիմումների հանձնում վիզա կենտրոնի միջոցով

ԿՆՓՔ-ն ընդունում է միայն առցանց դիմումներ ներգաղթային ծրագրերի մեծ մասի համար, սակայն կան բացառություններ: Որոշ դեպքերում Դուք կարող եք թղթային դիմում (ներառյալ կենսաչափական տվյալների կամ առանց) ներկայացնել ԿՆՓՔ-ին՝ վիզա կենտրոնի միջոցով: Թղթային դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ վճար՝ թղթային դիմում-հայտերի սպասարկման օժանդակության ծառայության համար:

Վճարման տարբերակներ

Ձեր վիզայի դիմումի և կենսաչափական տվյալների համար

Կանադայի կառավարության վճարները կարող են իրականացվել միայն առցանց՝ ԿՆՓՔ կայքի միջոցով: Տեղեկացեք՝ ինչպես կատարել այդ վճարները հետևյալ կայքէջում՝ ԿՆՓՔ - Ինչպես կատարել Ձեր վճարները:

Նշում․ Դուք չեք կարող ստանալ Կանադայի կառավարության վճարների մասնակի կամ լրիվ փոխհատուցում վիզա կենտրոնում: Տվյալ վճարների փոխհատուցման համար կարող եք դիմել միայն այցելելով ԿՆՓՔ կայք և լրացնելով փոխհատուցման հայտ: Իմացեք ավելին այստեղ՝ ԿՆՓՔ - Վճարների Փոխհատուցման հարցում

Վիզա կենտրոնի ծառայությունների համար՝

  • Անձամբ - Վճարները կարող են կատարվել միայն ՀՀ Դրամով «Միգրացիայի Միջազգային կազմակերպության» բանկային հաշվին փոխանցմամբ կամ բանկային հաշվին կանխիկ մուտքի միջոցով։

  • Փոստով - Վճարները կարող են կատարվել միայն ՀՀ Դրամով «Միգրացիայի Միջազգային կազմակերպության» բանկային հաշվին փոխանցմամբ կամ բանկային հաշվին կանխիկ մուտքի միջոցով։

Կանադայի Կառավարությանը կատարած ցանկացած վճարի փոխհատուցման համար խնդրում ենք սեղմել այստեղ:

Վիզա կենտրոնում առաջարկվող ծառայությունների վճարներ

Ծառայության վճար (յուրաքանչյուր դիմումատուի համար)Գումարը կանադական դոլարով (ԱԱՀ-ն ներառյալ)Գումարը հայկական դրամով (ԱԱՀ-ն ներառյալ)

Մի ուղղությամբ սուրհանդակային ծառայություն (մեկ փաթեթը) (միայն ՀՀ տարածքում)

$13.373,750.00

Պատճենահանում

$0.2350.00

Տպում

$0.47150.00

Կարճ հաղորդագրություն

$3.00850.00

Վիզա կենտրոնում առաջարկվող ծառայությունների վճարներ

Ծառայության վճար (յուրաքանչյուր դիմումատուի համար) Գումարը կանադական դոլարով (ԱԱՀ-ն ներառյալ) Գումարը հայկական դրամով (ԱԱՀ-ն ներառյալ)
Փաթեթի փոխանցում (մեկ փաթեթը) $155.91 43,950.00
Աջակցման ծառայություն - Առցանց ձևաթուղթ (մեկ ձևաթուղթը) $3.00 850.00
Օժանդակության ծառայություն – Թղթային ձևով դիմում-հայտերի սպասարկման համար (մեկ ձևաթուղթը) $21.21 6,000.00
Օժանդակության ծառայություն – Սկանավորում (մեկ էջը) $0.86 250.00
Ինքնասպասարկման սրահ (մեկ ժամը) $7.48 2,100.00
Մի ուղղությամբ սուրհանդակային ծառայություն (մեկ փաթեթը) (միայն ՀՀ տարածքում) $13.37 3,750.00
Պատճանահանում (մեկ էջը) $0.23 50.00
Տպում (մեկ էջը) $0.47 150.00
SMS (մեկ դիմումի համար) $3.00 850.00

*Ծառայության վճարները ներառում են բոլոր կիրառելի տեղական հարկերը և ենթակա են փոփոխության՝ ըստ կառավարության ծանուցման։

**Կանադական դոլարի փոխարժեքը սահմանվում է Կանադայի կառավարության կողմից։

***"Փաթեթի փոխանցման" և "Մի ուղղությամբ սուրհանդակային ծառայության" մեկ փաթեթի փոխանցման վճարները գանձվում են յուրաքանչյուր անհատական անձնագրի համար։

Ծառայությունների նոր վճարներն ուժի մեջ են մտել

Ծառայության վճարները ուժի մեջ են մտնում 2026 թվականի մայիսի 1-ից

Փոստով ուղարկված դիմում-հայտերի ներկայացման ամսաթիվը համարվում է Վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնի կողմից դիմումը ստանալու օրը: Եթե փոստով ուղարկված դիմում-հայտը չի պարունակում ծառայության վճարման կտրոնը՝ ըստ գործող սակագների, ապա դիմումատուի հետ կապ կհաստատեն տարբերությունը վճարելու համար, հակառակ դեպքում դիմումը կվերադարձվի դիմումատուին:

Բոլոր վճարները, այդ թվում Կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնի վճարները վերադարձման ենթակա չեն։

Վիզա կենտրոնի ինքնասպասարկման տաղավար

Եթե վիզա կետնրոնում կան շատ այցելուներ, հնարավոր է ստիպված լինեք սպասել՝ ինքնասպասարկման տաղավարից օգտվելու համար:

Խնդրում ենք Ձեզ հետ բերել դյուրակիր USB ֆլեշ կրիչ, եթե մտադիր եք օգտվել ինքնասպասարկման տաղավարից, և վերջում այն պարտադիր հետ վերցրե՛ք: Վիզա կենտրոնը կփորձի տեղեկացնել Ձեզ, եթե պատահաբար թողնեք ֆլեշ կրիչը ինքնասպասարկման տաղավարում, և հետ չվերցնելու դեպքում՝ կոչնչացնի այն 48 ժամից: