Հետևել դիմումի ընթացքին

Հետևել փաթեթի ընթացքին

Այս կայքում դուք կարող եք օգտվել «Հետևել փաթեթի ընթացքին» ծառայությունից միայն այն դեպքում, եթե արդեն հանձնել եք վիզայի դիմում-հայտ կամ անձնագիր Կանադայի վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնում և ստացել եք հաստատման ստացական` դիմումի համարի հետ միասին: Այս ծառայությունը տրամադրում է տեղեկություն ձեր դիմումի/անձնագրի ներկայիս գտնվելու վայրի, այլ ոչ թե դիմում-հայտի գործընթացի ճշգրիտ փուլի մասին:

Կարևոր նշում։ Եթե դուք վիզայի դիմում-հայտը լրացրել եք առցանց՝ ԿՆՓՔ կայքի միջոցով, խնդրում ենք նկատի ունենալ, որ ձեր դիմում-հայտի հետ կապված թարմացումներին կարող եք հետևել բացառապես ԿՆՓՔ կայքի միջոցով https://www.canada.ca/en/immigration-refugees-citizenship/services/application/check-status.html

Կանադայի վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնում ձեր դիմում-հայտը/անձնագիրը հանձնելուն պես կարող եք հետևել ձեր անձնագրի ընթացքին օգտագործելով կայքում առկա «Հետևել փաթեթի ընթացքին» ծառայությունը։

Դուք կարող եք հետևել ձեր փաթեթին կայքի,առցանց զրուցարանի, զանգերի կենտրոնի, կամ էլ-փոստի միջոցով: Հետևելու համար, անհրաժեշտ է մուտքագրել հետևելու համարը և դիմումի համարը, որոնք նշված են վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնից ստացված ստացականի վրա։

Ստորև տրված են ձեր դիմումին հետևելու եղանակները.

Վիզա կենտրոնում առաջարկվող ծառայությունների վճարներ

Ծառայության վճար (յուրաքանչյուր դիմումատուի համար)Գումարը կանադական դոլարով (ԱԱՀ-ն ներառյալ)Գումարը հայկական դրամով (ԱԱՀ-ն ներառյալ)

Մի ուղղությամբ սուրհանդակային ծառայություն (մեկ փաթեթը) (միայն ՀՀ տարածքում)

$13.373,750.00

Պատճենահանում

$0.2350.00

Տպում

$0.47150.00

Կարճ հաղորդագրություն

$3.00850.00
Website

Առցանց զրուցարան

Խոսել հիմա
Email

Զանգերի կենտրոն՝

+374 44 083503
Phone

Այցելեք

Կապվել մեզ հետ

Դուք կարող եք օգտվել ՎՖՍ Գլոբալի SMS ծառայությունից`ձեր փաստաթղթի կարգավիճակի վերաբերյալ մշտապես տեղեկացված լինելու համար: Սակայն այս ծառայությունը հասանելի է լրացուցիչ վճարման դիմաց։

Ձեր դիմումը գնահատելուց հետո՝ Դեսպանատան վիզաների գրասենյակը կկայացնի որոշում և ձեր անձնագրին կփակցնի վիզայի կտրոն կամ կուղարկի բացատրական նամակ՝ վիզայի մերժման մասին: Կանադական վիզաների գրասենյակը կվերադարձնի ձեր անձնագիրը վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոն, որից հետո վերջինս կտեղեկացնի ձեզ փաստաթղթի կարգավիճակի մասին`հաղորդակցության ձեր նախընտրած եղանակով:

Փաթեթի ընթացքին հետևելու առցանց համակարգով դուք կարող եք տեղեկանալ, թե ձեր անձնագիրը երբ պատրաստ կլինի հավաքագրման համար: Դուք պետք է ներկայանաք վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոն՝ ձեր անձնագիրը հավաքագրելու համար: