Ի՞նչ է տեղի ունենում կենտրոնում

Ի՞նչ է տեղի ունենում վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնում

Ձեր հանդիպման օրը՝

  • Պլանավորեք հասնել ձեր հանդիպումից 15 րոպե առաջ։

  • Ձեր վիզայի դիմումի կամ մատնահետքերի հանձնման համար հանդիպմանը պետք է ներկայանաք անձամբ: Ձեր փոխարեն ուրիշ մեկին չեք կարող ուղարկել։

  • Միայն դիմումատուներին, խնամակալներին և մինչև 18 տարեկան երեխաներին ուղեկցող անձանց է թույլատրվում մուտք գործել Վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոն։

  • Եթե բացառության կարգով վիզայի համար դիմում եք թղթային տարբերակով, ապա Ձեզ հետ բերեք ձեր վիզայի դիմում-հայտի տպագիր պատճենը, ինչպես նաև վավեր անձնագիր կամ ճափորդական փաստաթուղթ, որն ունի առնվազն 2 դատարկ էջ։

  • Եթե վիզայի համար դիմել եք առցանց՝ Կենսաչափական տվյալների հանձնման պահանջ-նամակը (BIL) ստանալուց հետո բերեք դրա տպագիր պատճենը, համաձայնության ձևը, ինչպես նաև վավեր անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ, որն ունի առնվազն 2 դատարկ էջ։

  • Եթե բացառության կարգով վիզայի համար դիմում եք թղթային տարվերակով, ապա բերեք բոլոր կից ներկայացվող փաստաթղթերը (բնօրինակները և պատճեները)։

  • Եթե վիզայի համար դիմում եք 14 տարին չլրացած երեխայի անունից, նրանց ներկայությունը պարտադիր չէ, քանի որ մատնահետքերի հանձնում չի պահանջվում։

  • Մինչև 18 տարեկան երեխաներին պետք է ուղեկցի չափահաս անձ, և դա չի կարող լինել վիզա կենտրոնի աշխատակիցը:

Կենսաչափական տվյալներ

Սկսած 2018 թ.ի նոյեմբերի 2-ից՝ Հայաստանում Կանադական վիզայի դիմում-հայտի ընդունման կենտրոնում կենսաչափական տվյալների հանձնման համար նախօրոք ամրագրումը պարտադիր է։

Այցելեք հետևյալ կայքը, պարզելու համար, թե արդյոք ձեզանից պահանջվում է հանձնել կենսաչափականտվյալներ` 

http://www.cic.gc.ca/english/visit/biometrics.asp.

Կենսաչափական տվյալների հանձնման գործընթացի շրջանակում՝

  • Կվերցվեն ձեր մատնահետքերը և դեմքի պատկերը։

  • Մատնահետքերի թվային սկաներով կվերցվեն բոլոր 10 մատների պատկերները, և միևնույն ժամանակ կկատարվի թվային լուսանկարում: Սա արագ, սակայն մանրամասն գործընթաց է։

  • Ձեր թվային լուսանկարում պետք է երևա ձեր ամբողջ դեմքը: Չի կարելի կրել արևային ակնոց, մուգ ակնոց կամ գլխի ծածկոց, եթե այն չեք կրում կրոնական կամ էթիկական պատճառներով։

  • Խորհուրդ է տրվում մատնահետքերի հանձնմանը ներկայանալ մուգ կամ վառ գույնի հագուստով՝ խուսափելով սպիտակ և բաց գույների հագուստից։

  • Եթե մատների վրա ժամանակավոր վնասվածքներ ունեք, սպասեք մինչև վնասվածքներն ապաքինվեն նախքան մատնահետքեր հանձնելը:

  • Ձեր մատները պետք է զերծ լինեն ցանկացած տեսակի ժամանակավոր նախշազարդերից, ինչպիսին են ներկանյութով արված մանրանկարները, քանի որ դրանք խանգարում են սկաների աշխատանքին։

  • Եթե դիմում եք ժամանակավոր կացության մուտքի արտոնագրի, ուսանողական կամ աշխատանքի թույլտվության համար, ձեր կենսաչափական տվյալները պետք է տրամադրեք ամեն 10 տարին մեկ։

  • Սակայն, եթե դիմում եք մշտական կացության թույլտվության համար, ձեր կենսաչափական տվյալները պետք է հանձնեք յուրաքանչյուր դիմում-հայտի հետ միասին։

  • Եթե նախկինում դիմել եք ժամանակավոր կացության մուտքի արտոնագրի, ուսանողական կամ աշխատանքի թույլտվության համար և վստահ չեք, որ արդեն հանձնել եք ձեր կենսաչափական տվյալները, այցելեք ԿՆՓՔ կայք , և պարզեք, արդյոք ձեր կենսաչափական տվյալները դեռևս վավեր են։

Խուզարկման ընթացակարգ

Ապահովության և անվտանգության նկատառումներից ելնելով`մենք մեզ իրավունք ենք վերապահում պատահական ընտրությամբ կատարել դիմումատուների և այցելուների պայուսակների խուզարկություններ:

Մեր անձնակազմն իրավունք ունի աշխատել առանց չարաշահման կամ ահաբեկչության վախի: Մեր աշխատակազմի նկատմամբ սպառնալից կամ վիրավորական խոսքերը կամ վարքը ոչ մի դեպքում չեն հանդուրժվի: